Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Վարսակը, կաթը և մեղրը՝ մաշկային բծերի դեմ. 168.am

Վարսակը, կաթը և մեղրը՝ մաշկային բծերի դեմ. 168.am

Մաշկային խնդիրները կարող են ի հայտ գալ մի շարք պատճառներով՝ հղիության, արևի տակ երկար ժամանակ մնալու, ժառանգական գործոններով պայմանավորված և այլն: Երբեմն մաշկային բծերն ավելի են մգանում և ընդարձակվում:

Վերջերս պարզվել է, որ մեղրի և վարսակի փաթիլների խառնուրդը կարճ ժամանակում վերացնում է մաշկային բծերը: Խառնուրդն իր մեջ բացառապես բնական մթերքներ է ներառում:

Բաղադրություն.

  • 1 ճ/գ մեղր,
  • 2 ճ/գ վարսակի փաթիլներ,
  • կաթ:


Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Մաշկը լավ մաքրեք, ապա դիմակը քսեք դեմքին եւ թողեք մնա կես ժամ, ապա լվացեք գոլ ջրով: Լավագույն արդյունքի համար դիմակը քսեք գիշերը:

Վարսակի մեջ առկա օսլան բնական սպիտակեցուցիչ է:

Ինչպե՞ս կանխարգելել մաշկային բծերի գոյացումը

Խորհուրդ է տրվում որքան հնարավոր է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Պետք է նաև ակնոց և գլխարկ կրել, հատկապես՝ ամռանը:

Ավելի շատ մրգեր և բանջարեղեն կերեք: Օրական առնվազն 6-8 բաժակ ջուր խմեք:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ